• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Նյու Դելիում կայացել է Անի Երեմյանի հեղինակած «Տարածքներ պատկանելությունների միջև. Հնդկաստանում հայկական սփյուռքի համայնքները» գրքի շնորհանդեսը

11 մայիսի, 2026
Նյու Դելիում կայացել է Անի Երեմյանի հեղինակած «Տարածքներ պատկանելությունների միջև. Հնդկաստանում հայկական սփյուռքի համայնքները» գրքի շնորհանդեսը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մայիսի 11-ին Նյու Դելիի «India International Centre» մշակութային կենտրոնում կայացել է Անի Երեմյանի հեղինակած «Տարածքներ պատկանելությունների միջև. Հնդկաստանում հայկական սփյուռքի համայնքները» գիտական աշխատության հիման վրա «Taylor & Francis» առաջատար ակադեմիական հրատարակչության կողմից լույս ընծայած գրքի շնորհանդեսը:
Միջոցառմանը Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանն իր խոսքում նշել է, որ նման աշխատության հրատարակումը ևս մեկ առիթ է անդրադառնալու հայ-հնդկական պատմամշակութային խորը կապերին և երկու ժողովուրդների փոխադարձ ճանաչողության ամրապնդմանը՝ հիշատակելով, որ դեռևս մ.թ.ա 150-ական թվականներին Հայաստանում ապաստան են գտել հնդիկ իշխաններ, ինչպես նաև 1600-ական թվականներից մինչև 1800-ականներ Հնդկաստանում հաստատված են եղել հայ առևտրականներ և տարբեր գործիչներ: Դեսպանը նաև ընդգծել է, որ թե՛ Հայաստանի և թե՛ Հնդկաստանի ընդհանրությունների ու առանձնահատկությունների բնորոշ գծերից են բազմակարծությամբ օժտված արտերկրի մեծաքանակ համայնքները։
Շնորհանդեսին հատուկ հյուրի կարգավիճակով մասնակցել է Մշակութային կապերի հնդկական խորհրդի (ICCR) գլխավոր տնօրենի տեղակալ Ռաջեշ Ռանջանն, ով իր խոսքում, ևս անդրադառնալով երկու երկրների ժողովուրդների պատմական սերտ շփումներին, կարևորել է նման հրատարակումների նշանակությունը:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև հրատարակչության ներկայացուցիչը:
Այնուհետև աշխատության մասին քննարկումներ են ծավալվել գրքի հեղինակի՝ Հնդկաստանում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Անի Երեմյանի և միջոցառման մասնակից հնդկական հեղինակավոր պրոֆեսորադասախոսական կազմի անդամների միջև:
Երեկոյին ներկա էին դիվանագիտական, ակադեմիական և ուսանողական շրջանակների, ինչպես նաև փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչներ
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: